Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու ԵՄ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Euractiv
Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հնարավոր եվրոպական առաքելությանը: Այդ մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը:
Հարթակի տվյալներով՝ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է մասնակցելու Հորմուզի նեղուցի գործողությանը: Ինչպես նշում է հարթակը, Լատվիան նույնպես պատրաստ է միջոցներ տրամադրելու հնարավոր առաքելության համար: Ավելի վաղ հանրապետությունն արդեն մասնակցել է Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության ԵՄ Aspides գործողությանը:
Euractiv-ի տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկել է ընդլայնել Aspides գործողության մանդատը Հորմուզի նեղուցում: ԵՄ մի քանի երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել տրամադրելու լրացուցիչ նավեր:



