2016թ. ռեկորդային է եղել ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով. առաջատարը Թուրքիան է
2016թ. ռեկորդային էր ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի հետազոտության մեջ։
Այս տարի կալանավորված լրագրողների թվով առաջատարը Թուրքիան է, որը առաջ է անցել անգամ Չինաստանից։
«2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ազատազրկված լրագրողների թիվն աշխարհում կազմում է 259 մարդ։ Թուրքիայում ազատազրկված է նվազագույնը 81 լրագրող, ինչը շատ է, քան ցանկացած երկրում՝ սկսված հաշվարկն իրականացնելու պահից, այդ բոլոր մարդիկ մեղադրվում են հակապետական գործունեություն ծավալելու մեջ»,- ասվում է կոմիտեի զեկույցում։
Չինաստանին և Թուրքիային ցուցակում հաջորդում են Եգիպտոսը, Էրիթրեան, Եթովպիան։ Ընդ որում՝ նշվում է, որ Եթովպիան, Պանաման, Սինգապուրը, Ռուսաստանը բանտարկում են այլ պետությունների քաղաքացիներ հանդիսացող լրագրողների։
Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները տեղի են ունեցել հուլիսյան ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Այսպես կոչված «զտումների» վերջին զոհերը ընդդիմադիր Cumhuriyet թերթի 9 լրագրողներն էին, որոնք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ։