Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներ Չաղլարե Դեմիրելն ու Բեսնե Կոնջանը։
Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող՝ գերմանական արտադրության Leopard 2A4 տանկը։
Թուրքիայի Վան նահանգում երեքշաբթի տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Երեկ գիշեր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է արևելյան Հալեպը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ հանդիպել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դրոնը նկարահանել Է Հալեպի պատմական միջնաբերդի շուրջն ընկած տարածքներն այն բանից հետո, երբ դրանք զինյալներից ազատագրվել են կառավարական զորքերի կողմից:
«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության միջազգային-իրավական հարցերով բանաձևը։
Արևելյան Հալեպում 1 օրում 375 զինյալ է վայր դրել զենքը, նրանք գնացել են քաղաքի արևմտյան շրջաններ, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարական բանակը։
2016թ. ռեկորդային էր ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի հետազոտության մեջ։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հնարավոր է համարում նախկին Խորհրդային Միության սահմաններում նոր Միութենական պետության ստեղծումը։
Այսօր սկսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Գերագույն ռադայի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով կոմիտեն կքննարկի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին վճռի նախագիծը։
Հանրապետական Միթ Ռոմնին դեկտեմբերի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի դիտարկում իր թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Lufthansa-ի ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Հյուսթոնից Ֆրանֆուրտ, արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի «Քեննեդի» օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով։
Սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները ձեռնամուխ են եղել արևելյան Հալեպում ձեռնամուխ է եղել ապստամբների վերջին հենակետի մաքրմանը, RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը, որը մոտ է կանգնած ռազմական գործողություններին։
«Մենք համոզված ենք, որ ամերիկյան ձեւավորված ավանդույթները հուշում են, որ ազգերի ինքնորոշումը կամ ժողովրդավարությունը ավելի են գերադասվում եւ ընդհանուր առմամբ, խաղաղությունն ավելի է գերադասվում»:
Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։
Dubbed Breakthrough Energy Ventures անվանումը ստացած հիմնադրամի ներդրողների թվում են՝ Amazon կորպորացիայի հիմնադիր և տնօրեն Ջեֆ Բեզոսը, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսթոնը, Alibaba առցանց-ռիթեյլերի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման և Սաուդյան Արաբիայի ալ Վալիդ բեն Թալյալ արքայազը:
«Քին» հիերոգլիֆի ընտրությունը կապված է Ճապոնիայի ֆինանսական համակարգում մեծ փոփոխությունների հետ, ճապոնացիների աշխատավարձերի բարձրացմամբ և 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Խաղերում տեղացի բնակիչների օլիմպիական ոսկու հույսերով. հենց ավարտվող տարում է սկսվել Օլիմպիական մարզադաշտի կառուցումը:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա նստավայրում դեկտեմբերի 14-ին կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժեի կողմից Հալեպի լիակատար գրավումը զուտ ժամանակի հարց է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հումքի արհեստականորեն բարձր գների պատճառով ստիպված «տեղափոխվում» հարևան երկրներ: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում գազը սպառողներին է հասնում երկու անգամ ավելի բարձր գնով, քան «Գազպրոմի» կողմից Ուկրաինային և Վրաստանին վաճառվող գազի գներն են:
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:
«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել է 52-ի»,-ասել է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ օրինագծի ընդունումն այնքան ձգձգվի, որ նախագահական ընտրություններից հետո խափանվի այս օրինագծի ընդունման գործընթացը, Փափազյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, պետք է տեսնել, թե ինչ ընթացք կունենա այս օրինագիծը։ Հունվարին ավելի լավ նորություններ կունենանք»։