Ադրբեջանի էներգետիկայի նախարարության 2017թ. համար արված կանխատեսումը ենթադրում է երկրում օրական 35-42 հազար բարել նավթի արդյունահանման կրճատում՝ այս տարվա համեմատ, ինչը համապատասխանում է ՕՊԵԿ-ի և մյուս արտադրողների հետ պայմանավորվածությանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել էր դեկտեմբերի 13-ին, ՄԱԿ-ում Սիրայի դեսպանը ցուցադրել է լուսանկար, որն իբրև ցույց է տալիս Հալեպում սիրիական բանակի գործողությունները։
Այսօր Թուրքիայի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Սիրիայի և Իրաքի իրավիճակը քննարկելու նպատակով, հայտնում է Anadolu գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կհամալրի էկոնոմիկայի հարցով իր խորհրդականների թիվը։ Այս մասին ասվում է Թրամփի շտաբի կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի զարմուհու՝ Ռոննա Մակդենիելի թեկնածությունը, հայտնում է Fox News-ը։
WikiLeaks կազմակերպության համար աշխատող բրիտանացի նախկին դիվանագետ Քրեյգ Մյուրեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է դարձել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստից հաղորդագրությունների արտահոսքի աղբյուրը:
Փարիզում դեկտեմբերի 14-ի երեկոյան հանգցրել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ այդկերպ համերաշխություն հայտնելով Հալեպի բնակիչներին, հայտնում է Al Arabia-ն։
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 20 ահաբեկչի և 59 օբյեկտ, այդ թվում՝ ահաբեկիչների շտաբները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրությանը։
Պալմիրան գրաված ԴԱԻՇ-ի ջիհադիստները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զինվորականների համար, հայտարարել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Տաունսենդը, որը ղեկավարում է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան։
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարության տնտեսական բլոկի անդամներին 15 օրվա ընթացքում նախապատրաստել երկրի ֆինանսական կայունության վերականգնմանը ուղղված միջոցառումների ծրագիր։
ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 15-ի կեսգիշերին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, անդամները շնորհակալություն են հայտնել վերջինիս խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար։
Սիրիայում սկսվել է արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական կառավարությունում իր աղբյուրին։
Ադրբեջանում նավթի հավաքման կետում 150 մետր երկարությամբ էստակադի՝ Կասպից ծովը փլուզվելու հետևանքով անհետ կորել է 10 աշխատակից, հայտնում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը։
ԱՄՆ Պետդեպը խոստովանել է, որ Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Ստամբուլում Իրանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի պատճառով։ Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հայտնում է Associated Press գործակալությունը։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ այսօր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Ըստ հետախույզների տվյալների, «վստահորեն» կարել է ասել, որ առկա են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Պուտինն է ղեկավարել գործընթացը, երբ դեմոկրատների սերվերների կոտրման հետևանքով տվյալները հայտնվել են ԶԼՄ-ներում կամ այլ կերպ են օգտագործվել։ Նման տեղեկություններ են ստացվել դիվանագտներից կամ լրտեսներից, որոնք աշխատում են ԱՄՆ դաշնակիցների համար։
Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպում կունենան սիրիական կարգավորման հարցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով,թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա։ Մի քանի հանգամանքներ թույլ չեն տալիս մտածել, որ սա հակամարտության ավարտն է»:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…