«Ուժեղ Հայաստան»-ի Լոռու մարզում գործող գրասենյակներում խուզարկություններ են կատարվել. կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում։ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կան ձերբակալվածներ։

«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031