Բաժիններ՝

Սի Ծինփինը պատմական է որակել Թրամփի այցը Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 15-ին փակ հանդիպում է ունեցել պետական այցով երկիր այցելած Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը, Սի Ծինփինը դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ հանդիպումները։

«Այս այցը պատմական է։ Միասին մենք հաստատեցինք կառուցողական, ռազմավարական և կայուն Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ ունենալու նոր դիրքորոշումը», -ասել է Չինաստանի նախագահը։

Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխըմբռնումների են հասել կայուն տնտեսական և առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։

«Այցը նաև օգտակար է փոխըմբռնման խթանման, միմյանց նկատմամբ վստահության խորացման և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության մակարդակի ավելացման համար», – ասել է Սի Ծինփինը։

Չինաստանի առաջնորդը կարևորել է այս բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսը պահպանելն ու հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031