ՔՊ-ի վերջին ծառայությունն Ադրբեջանին. Հայաստանը կհանձնվի հունիսի 7-ի «հեղափոխությամբ»

«Կոչս ուղիղ ա՝ աջակցեք մեզ, մասնակցեք հավաքներին. հունիսի 7-ին կրկին «հեղափոխություն» է լինելու»,- նախօրեին՝ դիմելով քաղաքացիներին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Քանի որ վերջինս դեռևս իր առաջին հեղափոխության օրերին ասել է, որ իզմ-եր չունի, ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ նրան համարել տրոցկիստ կամ մարքսիստ՝ որպես պերմանենտ հեղափոխությունների ու դրանց միջոցով դասակարգային պայքարի անխոնջ գաղափարական մարտիկ:

Չնայած, եթե անգամ ասած լիներ, թե որևէ իզմ-ի դավանող է, միևնույն է, բրդուճը՝ կյանքի նպատակ, հարկատուին՝ հերոս համարողը չի կարող աղերս ունենալ որևէ գաղափարի հետ: Հետևաբար, մնում է արձանագրել, որ հայկական պերմանենտ հեղափոխությունների մասին Փաշինյանի հայտարարությունն ուղղված է ոչ թե հեղափոխական զանգվածներին, այլ նրանց, ովքեր շահել են առաջին հայկական հեղափոխությունից: Իսկ դրանից շահել է առաջին հերթին՝ Ադրբեջանը, որն այդ հեղափոխության արդյունքում ստացել է այն, ինչ չէր կարողանում ստանալ քառորդ դար:

Առաջին հայկական հեղափոխության ամենամեծ ադրբեջանական շահն Արցախն է, որտեղ այսօր որևէ հայ չի ապրում, իսկ հեղափոխության առաջնորդն էլ այն համարում է «ադրբեջանական տարածք»:

Կարդացեք նաև

2020-թվականի արյունալի աղետից հետո Հայաստանում «հեղափոխություն» հասկացությունն իսկ պետք է հավասարեցված լիներ անարգանքի ու հայհոյանքի, քանի որ անկախ բազմաթիվ այլ գործոններից ու շերտերից, 2018-ի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության ամենաշոշափելի հետևանքն արյունալի պատերազմն էր և արցախահայերի բռնի տեղահանությունը:

Այսօր՝ հայտարարելով հունիսի 7-ին նոր հեղափոխություն իրականացնելու մասին, Նիկոլ Փաշինյանը հասկացնում է, որ հայկական երկրորդ հեղափոխությունը կարող է հանգեցնել արդեն նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՏԻՆ: Դա այս պահին գուցե հեռու է թվում,  բայց ինքը՝ Փաշինյանը, դրա գաղափական հիմնավորումների նախապատրաստումը սկսել է վաղուց՝ որպես պետության արդյունավետության ցուցանիշ հռչակելով երջանկությունը, որին, ինչպես ինքն է հայտարարել, կարելի է հասնել «Սևանա լճի չափ տարածքում» (Սինգապուրի օրինակը նա պատահականորեն չի բերել):

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հասցեատերն իրականում Ադրբեջանն է, որը դարձել է նրա իշխանության պահպանման մոդերատորը:

Չոր փաստերը հետևյալն են. Փաշինյանը՝ իր սատրապներից մեկի շուրթերով հայտարարում է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ալիևն ի պատասխան ասում է, թե Հայաստանում այլևս կարող են չվախնեալ Ադրբեջանից, քանի որ վերջինս բավարարել է իր բոլոր պահանջները, որոնք, սակայն, իրականում դեռևս փաստացի բավարարված չեն:

Երևանից հնչում է Փաշինյանի հայտարարությունը՝ երկրորդ հեղափոխության մասին, որը պարտավորության վերահաստատում է առ այն, որ եթե Ադրբեջանից շարունակեն օգնել իրեն՝ պահանելու իշխանությունը, ինքը կապահովի, որ Հայաստանի հետ տեղի ունենա այն, ինչ կատարվեց առաջին հեղափոխությունից հետո Արցախի պարագային:

Իր ողջ սատանայականությամբ հանդերձ, Փաշինյանն ազնիվ է մի հարցում: Անցած տարիներին նա բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատերազմում պարտությունից հետո, եթե ժողովուրդը համաձայն չլիներ իրականության հետ, պետք է հեղափոխություն իրականացներ ու իրեն հեռացներ իշխանությունից: Այդ հայտարարությունների իմաստն այն էր ու է, որ եթե հայ ժողովրդին պատուհասած աղետներից հետո այն դեռ հանդուրժում է իրեն ու հեղափոխություն չի անում, ուրեմն տեղի ունեցածը մի բան էլ քիչ է:

Համոզվելով, որ ներկայիս քաղաքական համակարգի, ընդդիմության այսօրվա գործունեության պայմաններում իրական հեղափոխությունը բացառված է, նա ինքն է նախաձեռնում Հայաստանում արդեն ադրբեջանական երկրորդ հեղափոխութունը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031