Բաժիններ՝

«Փող» հիերոգլիֆը Ճապոնիայում հայտարարվել է 2016 թվականի խորհրդանիշ

«Քին» հիերոգլիֆը (փող, ոսկի) Ճապոնիայում հայտարարվել է հեռացող 2016 թվականի խորհրդանիշը: Այս որոշման օգտին քվեարկել են երկրի ամենից շատ բնակիչներ, որոնք մասնակցել են ավանդական համազգային հարցմանը:

Նշված է, որ «քին» հիերոգլիֆի ընտրությունը կապված է Ճապոնիայի ֆինանսական համակարգում մեծ փոփոխությունների հետ, ճապոնացիների աշխատավարձերի բարձրացմամբ և 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Խաղերում տեղացի բնակիչների օլիմպիական ոսկու հույսերով. հենց ավարտվող տարում է սկսվել Օլիմպիական մարզադաշտի կառուցումը:

Տարվա նշանի հայտարարումը ավանդաբար համընկնում է 12-րդ ամսվա 12-րդ օրվան: Անցյալ տարվա խորհրդանիշ էր ընտրվել «ան» հիերոգլիֆը, որը նշանակում է նաև «խաղաղ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս