Թրամփը ստիպված է եղել հրաժարվել իր անձնական հեռախոսից Չինաստան կատարած այցի ժամանակ. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել հրաժարվել իր բջջային հեռախոսի օգտագործումից Չինաստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ առաջնորդի պատվիրակության շատ անդամներ, որոնք ուղեկցում էին նախագահին Պեկին կատարած այցի ժամանկ, չեն վերցրել իրենց անձնական էլեկտրոնային սարքերը՝ վախենալով հսկողությունից։
«Նախագահին… ասել են չօգտագործել անձնական սարքերը՝ իր տվյալները պաշտպանելու համար»,- գրել է թերթը։
Հրատարակությունը պարզաբանում է, որ ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները այցի ընթացքում օգտագործել են ժամանակավոր հեռախոսներ և էլեկտրոնային փոստի հասցեներ՝ վախենալով հնարավոր հաքերային հարձակումներից։



