Բաժիններ՝

Կրեմլը մեկնաբանել է ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրան գրավելու փաստը

Պալմիրայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքի լրջության մասին։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ափսոսում ենք, որ դեռ չի ստացվել ամբողջությամբ չեզոքացնել նման ակտիվ հարձակողական գործողությունները»,- ասել է Պեսկովը և հավաստիացրել, որ Ռուսաստանը կշարունակի պայքարել միջազգային ահաբեկչության դեմ և օգնել Սիրիայի զինված ուժերին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մինչ օրս չկա գործողությունների համակարգում ու համագործակցություն այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ։
«Նման համագործակցությունը թույլ կտար մեզ արդյունավետ կերպով խուսափել ջիհադիստների կողմից նման հարձակումներից»,- ասել է նա լրագրողներին։

Ըստ Պեսկովի՝ Իրաքից ջիհադիստներին դուրս մղելը հանգեցնում է նրան, որ վերջիններս ձևավորում են խոշոր խմբավորումներ ու անցնում հարձակողական գործողությունների Սիրիայի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս