Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 15-ին ռազմագերիների փոխանակում են անցկացրել՝ 205-ը 205-ի դիմաց ձևաչափով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 205 զինծառայող։ Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերին է հանձնվել 205 ռազմագերի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելու գործում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։

«Ռուսաստանցի բոլոր զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնողական ընթացակարգ անցնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ անգամ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում էին անցկացրել ապրիլի 11-ին՝ 175-ը 175-ի դիմաց ձևաչափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031