
Աշխարհի ամենահարուստ մարդիկ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի զարգացման հիմնադրամ են հիմնել

Աշխարհի մի խումբ ամենահարուստ մարդիկ, որոնց թվում է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, դեկտեմբերի 11-ին հայտարարել են էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության բնագավառում տեխնոլոգիաների զարգացման նախագծերի ֆինանսավորման համար 1 մլրդ դոլար ծավալով ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Dubbed Breakthrough Energy Ventures անվանումը ստացած հիմնադրամի ներդրողների թվում են՝ Amazon կորպորացիայի հիմնադիր և տնօրեն Ջեֆ Բեզոսը, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսթոնը, Alibaba առցանց-ռիթեյլերի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման և Սաուդյան Արաբիայի ալ Վալիդ բեն Թալյալ արքայազը:
«Ինձ համար պատիվ է այս ներդրողների հետ աշխատել հիմնարար հետազոտություններում շուկայական ներդրման համար հզոր բազայի ձեւավորման վրա,-նշել է Գեյթսը հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հայտարարության մեջ: -Մեր խնդիրն այնպիսի ընկերությունների ստեղծումն է, որոնք կօգնեն աշխարհին տալ էներգիայի հուսալի, հասանելի ու էկոլոգիապես մաքուր սերունդ»:
Bloomberg-ը հայտնում է, որ հիմնադրամի նպատակը «միջոցների ներդրումն է էներգետիկական տեխնոլոգիաների զարգացման ռիսկային երկարաժամկետ նախագծերում, որոնք թույլ կտան զգալիորեն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: