Բաժիններ՝

ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կիևի Դարնիցկի շրջանում ժամը 06:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 07:00) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Ըստ նրա տվյալների՝ ամբողջ Կիևում տուժել է 48 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Միևնույն ժամանակ, հաջողվել է փրկել 30 մարդու։ Հոգեբանական օգնություն է ստացել գրեթե 400 մարդ։ Կինոլոգները հետազոտել են 2 հազար 800 քմ տարածք։

Դարնիցկի շրջանում որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է։ Այն տևել է ավելի քան 28 ժամ։ Փրկարարները մաքրել են ավելի քան 3 հազար խորանարդ մետր փլուզված կոնստրուկցիաներ։ ԱԻՊԾ ստորաբաժանումները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները։

Այսօր քաղաքում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ ռուսական հարձակման զոհերի, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։ Այդ օրը Կիևի բոլոր համայնքային շենքերի վրա խոնարհված են պետական դրոշները, հանձնարարվել է խոնարհել դրոշները նաև պետական և մասնավոր շենքերի վրա։ Բացի այդ, այդ օրը քաղաքում արգելված են ցանկացած ժամանցային միջոցառումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031