Բաժիններ՝

Իրանին չի հաջողվի ոչ շահավետ գործարք պարտադրել Թրամփին. Ռուբիո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բենզինի գների աճն օգտագործել այն բանի համար, որպեսզի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի համար ոչ շահավետ գործարք կնքվի: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանցիները չեն կարող մեզ պարտադրել վատ գործարք կնքել՝ մեր դեմ օգտագործելով մեր ներքին քաղաքականությունը», – ասել է Ռուբիոն։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում արդեն միջոցներ են ձեռնարկվել բենզինի գները պահպանելու համար, և «դրանք նվազելու են»։

Մայիսի 12-ին Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում ամերիկացիների ֆինանսական վիճակը Իրանի հետ կապված իրադրության պատճառով, քանի որ ինքը փորձում է կանխել ավելի լուրջ խնդիր՝ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը։

Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանի իշխանությունները «չանեն այն, ինչը ճիշտ է», ապա ինքը «կավարտի աշխատանքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031