Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-­ին

Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

«Մենք չենք ընդունելու հակառուսական սանկցիաներ, մենք ՆԱՏՕ չեն մտնելու»,- հայտարարել է նա:

Դաչիչը նաև նշել է, որ Ռուսաստանը երբևէ ճնշում չի գործադրել Սերբիայի վրա: Լավրովն այցի ընթացքում նաև հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ, ով ընդգծել է, որ Սերբիան երբևէ չի հայտնի այն երկրների ճամբարում, ովքեր ատում են Ռուսաստանին: «Մինչ այժմ վարած իր քաղաքականությամբ Ռուսաստանը Սերբիայի համար մեծ հենարան է եղել»,­- ընդգծել է Սերբիայի նախագահը:

Լավրովը Սերբիայի մայրաքաղաք է այցելել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների նիստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031