Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են. Լավրովը՝ Փաշինյանի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին

Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Փաշինյանի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին լուրերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները մայիսին կայանալիք միավորման գագաթնաժողովում կկարողանան քննարկել Հայաստանին Արևմուտքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը:

«Այժմ, կարծում եմ, օպտիմալ հնարավորություն կլինի քննարկելու այն խնդիրները, որոնք առաջանում են այն պատճառով, որ Եվրոպական միությունը պնդում է Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու հարցում, այդ թվում՝ այն արտոնությունները ռիսկի ենթարկելու գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության գծով։ Այս բոլոր հարցերը ազնիվ և անկեղծ քննարկելու հնարավորությունը կհայտնվի մայիսի վերջին շաբաթվա վերջին, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031