Բաժիններ՝

Խորհրդարանը գլխավորող կանանց թիվը գրեթե եռակի աճել է

Աշխարհի խորհրդարանների կին-խոսնակների թիվը 2005 թվականից ի վեր 19-ից ավելացել է մինչև 52: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում ելույթ ունենալով խորհրդարանների կին-խոսն ակների միջազգային համաժողովի բացմանը:

«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել է 52-ի»,-ասել է Շուդրին:

Նա նշել է, որ այժմ խորհրդարանականները գլոբալ օրակարգ են ձևավորում կառավարությունների համար, և համաժողովի մասնակիցների առջև ծառացած է «ճանապարհային քարտեզ» պատրաստելու խնդիրը՝ միջխորհրդարանական համագործակցության առաջշարժման և օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև կոոպերացիայի համար:

Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում բացվել է խորհրդարանների կին-խոսնակների երկօրյա 11-րդ միջազգային համաժողովը՝ օրենսդիր ժողովների և միջխորհրդարանական միավորումների շուրջ 50 ղեկավարների, ինչպես նաև կին-գիտնականների, քաղաքագետների և հետազոտողների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս