«Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան մի բան, եթե նրանք ներդրում են անում Հայաստանում, դրանով ամբողջ աշխարհում դրական իմիջ են ձևավորում իրենց համար, որովհետև 112 երկրներում հայերն անմիջապես դառնում են իրենց պրոպագանդիստները, իրենց քարոզիչները»:
ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգի մշակման վրա։
Եվրամիությունը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը, լրագրողներին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նախնական տվյալներով՝ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ է ներգրավել 180 միլիարդ դոլար, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:
2014 թվականից ի վեր ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է շուրջ 50 հազար զինյալի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը նախագահական ընտրարշավի վրա ծախսել է 322 միլիոն դոլար։ Նրա մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը, ծախսել է 565 միլիոն դոլար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ընտրությունների հարցով դաշնային հանձնաժողովին։
Մոսուլը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատելուց հետո անհրաժեշտ է ձևավորել ժամանակավոր բարձրագույն քաղաքական խորհուրդ, որտեղ կներկայացվեն քաղաքի բնակչության բոլոր խավերը, հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Իյադ Ալավին Բաղդադում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանի հետ հանդիպմանը։
Թուրքիայի դատախազությունը իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման գործի ուսումնասիրության շրջանակում նախաձեռնել է Ստամբուլի համալսարանի 87 աշխատակիցների կալանքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Հայաստանը կարող է համադրել ԵՏՄ-ի և ԵՄ-ի սերտ կապերը և ցույց տալ, որ պատադիր չէ «կամ-կամ»-ի ընտրությունը»,- այսօր ԱԺ-ում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա NBC հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի The Celebrity Apprentice ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսերը։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը՝ վկայակոչելով ալիքի ղեկավարությանը։
ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված իր ելույթում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցցանցերի կեղծ նորությունների վրա, գրում է The Washington Post-ը։
Դիարբեքիրում հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հանել են հայերեն և ասորերեն լեզուներով գրությունը, որոնք Սուրի քաղաքապետարանի շենքի վրա փակցվել էր նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հանձնարարությամբ, հայտնում է Demokrathaber կայքը։
ԱՄՆ Սենատը երեկ օրինագիծ է ընդունել «Մագնիտսկու օրենքին» գլոբալ կարգավիճակ հատկացնելու օգտին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում օտարերկրյա քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։
Գերմանական դիվանագիտական անձնագրեր ունեցողները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ենթարկվում են մանրամասն ստուգման հսկիչ կետերում, ինչը պատասխան միջոցառում է դարձել Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշա Նուր Բահչեքափըլըի նկատմամբ Գերմանիայում «անհարգալից վերաբերմունքի», հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Գերմանիայի կառավարությունը 150 միլիոն եվրո կծախսի ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու ծրագրի վրա։
«Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցուց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք»,- ասաց Կ.Կարապետյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ կհրավիրի Սիրիայի հարցով և կքննարկի Հալեպում հրադադարի ռեժիմի հաստատման բանաձևի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն։
Գրեթե 8.5 հազար մարդ, այդ թվում՝ 2.9 հազար երեխա է լքել արևելյան Հալեպը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Ապրիլին շփման գծում բռնությունների դրամատիկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգված ենք զինված բախումների շարունակմամբ, այդ թվում` ծանր հրետանու գործածությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և ուժի գործադրման սպառնալիքի կիրառումը»:
ԱՄՆ-ում կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78,8 տարի. միջին հաշվով այդքան պետք է ապրի 2015 թվականին ծնված երեխան: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 78,9 տարի: Տղամարդկանց համար կյանքի տևողությունը 76,5 տարուց իջել է մինչև 76,3 տարի, իսկ կանանց համար՝ 81,3-ից մինչև 81,2 տարի:
«Միլի մեջլիսի նախագահն ասում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր տնտեսությունը վերելք է արձանագրելու»: Եթե կարդաք այս վերնագրով նյութը` կհամոզվեք, որ Ադրբեջանի տնտեսության ճգնաժամը համաշխարհային գործընթացների արդյունք է, և, որ դրանք շուտով կհաղթահարվեն:
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
«Վստահեցնում եմ, որ երկարատև պատերազմի ծրագրեր Ադրբեջանը չունի, հենց այդ պատճառով էլ մշտապես շեշտվում է նրանց կողմից բլից-կրիգի հնարավորության մասին, քանի որ չկան պատերազմական ռեսուրսներ»:
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը Ադրբեջանի հետ բանակցություններ է սկսել երկու երկրների միջեւ կատարվող առեւտուրը ոչ թե դոլարով եւ եվրոյով, այլ իրենց ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ:
Զինված գրոհայինները նահանջել են Հալեպի հարավային ՇեյխՍաիդ թաղամասից՝ չդիմանալով կառավարական ուժերի գրոհին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը միգուցե և փակուղում է, սակայն դրա մեղավորը ԵԱՀԿ-ն կամ ԵԱՀԿ նախագահությունը չէ:
Աշխարհի ամենաբարձրահասակ ցամաքային կաթնասունների թվականակը 2015 թվականին 100 հազարից ցածր մակարդակ է ընկել հիմնականում բնապահպանության հետ կապված խնդիրների և որսագողերի գործունեության պատճառով
«Եթե նախարարները հանդիպեն, բնականաբար, հնարավորություն կստեղծվի քննարկել մեխանիզմների հարցը։ Եթե չհանդիպեն, կարելի է ենթադրել, որ այս հարցում լուրջ անհամաձայնություն կա, և հենց այս հարցն է բանակցային գործընթացը մղել փակուղի»,- ասաց Զաշտովտը։