Բաժիններ՝

«Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ առարկայական բանակցությունների ճանապարհով». Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։

Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հանդիպմանը անցկացվել է կարծիքների փոխանակություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվության հետ։

Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտությունը առարկայական բանակցությունների ճանապարհով կարգավորելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031