Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սինգապուրի բնակիչներին հաջողվել է հազվագյուտ բնական ֆենոմեն տեսնել. կղզու երկնքում 15 րոպե արտասովոր ծիածան է երեւացել, տեղեկացնում է BBC-ն:
«Յուրաքանչյուր ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվե, որ անցկացվում է Արցախում, դա մանիֆեստ է։ Կարելի է չճանաչել հանրաքվեի արդյունքները, բայց անհնար է չճանաչել այն մարդկանց, ովքեր եկել են ընտրատեղամասեր: Արցախի իմիջը հաստատապես ամրապնդվում է: Հանրապետություն են եկել ավելի քան 100 դիտորդներ՝ 30 երկրներից:»:
«Ցեղասպանության քննարկման հիմնական նպատակն այն է, որ դա ճանաչի Թուրքիան։ Ցեղասպանությունը կարող է ճանաչել 200 պետություն, բայց ինչպե՞ս դա կանդրադառնա Թուրքիայի վրա»։
«Եթե դիտարկենք միջազգային իրավունքն ու չկարգավորված ԼՂ հակամարտության հանգամանքը, հանրաքվեն ոչինչ չի նշանակում ԼՂ միջազգային կարգավիճակի տեսանկյունից։ Սա նշանակություն ունի Հայաստանի համար ԼՂ կարգավիճակի հարցում»:
«Այս ամենը պատերազմական պայմաններում կազմակերպելը հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական աշխատանք՝ շփման գծում ռազմական ակտիվության պայմաններում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վիտալի Չուրկինին Արիության շքանշանով պարգեւատրելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հետմահու շնորհել է Արիության շքանշան։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ուղևորվել է Թուրքիա, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի քաղաքացիները «ֆեյքային ազգ» են ու «կեղտոտ գլուխ» աշխարհի պատմության մեջ, հայտնում է Associated Press գործակալությունը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մասին, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության գծով խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին և հրապարակախոս Փոլ Վասերմանը The New York Times-ի համար գրված սյունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տալիս արագ կողմնորոշվել արտաքին քաղաքական դոկտրինի հարցում, որը կապահովեր ԱՄՆ-ի գերիշխող դիրքը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիության խնդիրներից մեկն անվանել է Դոնալդ Թրամփի նախագահությունը։
Իրանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը անընդունելի է և հետևանքներ կունենա, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Չնայած իսլամական երկրների միջև տարբերություններին, պաղեստինյան խնդիրը կարող է և պետք է դառնա միասնության առանցք բոլոր իսլամական երկիրների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում՝ այնտեղ ուղարկելով հատուկ նշանակության ջոկատներ։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների խումբն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից»,- այսօրվա ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը: «Մենք այստեղ աշխատելու հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է երկրի կառավարության անունից»,- նշեց Յ. Պետերսոնը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է իր բրիտանացի գործընկերոջ՝ Մայքլ Ֆելլոնի հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը չի ցանկանում, որ «արջն իր թաթերը մտցնի Լիբիա»։
Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում նշվում է, որ 2012-2016թթ. Բելառուսը զբաղեցրել է սպառազինությունների հիմնական տեսակներ արտահանող խոշորագույն երկրների թոփ-25-յակի 18-րդ հորիզոնականը։
Մոտ 7 հազար բրիտանացի բողոքի ակցիա է անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առաջ փետրվարի 20-ի երեկոյան՝ ընդդեմ բանաձևի մերժման, որը առաջարկում է արգելք սահմանել Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կանադան ուժեղացնում է հսկողությունը ԱՄՆ-ի հետ սահմանին իր Քվեբեկ նահանգում սահմանը պոտենցյալ փախստականների կողմից անօրինական կերպով հատելու հաճախացող դեպքերի հետևանքով։ Այս մասին հայտնել է կանադական խոշորագույն Toronto Star թերթը։
Թուրքիայի դատական համակարգում կարգավորող մարմինը աշխատանքից հեռացրել է ևս 227 դատավորի և դատախազի, որոնք կասկածվում են իսլամիստ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների փաստաթղթերով Բելառուս մուտք գործելն անհնար է, հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին անվանել է «ամենաականավոր դիվանագետներից մեկը»։
Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները, եթե վերջինս դրանք ի վիճակի չէ կատարել։
Ռուսական «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը և Իրաքյան Քրդստանի կառավարությունը Լոնդոնում IP Week համաժողովի շրջանակներում ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ածխաջրածինների հետախուզության, արդյունահանման, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու թրեյդինգի ոլորտում։
5 երիտասարդ է կալանավորվել Լոնդոնում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, հայտարարել է քաղաքի ոստիկանությունը։ Փետրվարի 21-ի վաղ առավոտյան խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի չորս հասցեներում։
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 40-ամյա մի բնակիչ, որը կասկածվում է Վլադիմիրի մարզային կենտրոնի տարածքում կեղծ դրամների իրացման մեջ, հայտնել է ՌԴ ՆԳՆ Վլադիմիր քաղաքի վարչության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը: