Բաժիններ՝

Ռուսաստանը քրդերի հետ պայմանավորվել է նավթի գնման վերաբերյալ

Ռուսական «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը և Իրաքյան Քրդստանի կառավարությունը Լոնդոնում IP Week համաժողովի շրջանակներում ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ածխաջրածինների հետախուզության, արդյունահանման, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու թրեյդինգի ոլորտում։

Ինչպես հայտնում է «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը, կողմերը նավթի գնման ու վաճառքի պայմանագիր են կնքել 2017-2019թթ. համար։

Պայմանագիրը նախատեսում է կանխավճար։

Որպես արտադրանքի գնորդ է հանդես եկել «Ռոսնեֆտի» թրեյդինգային ստորաբաժանումը՝ Rosneft Trading-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս