Ադրբեջանը բելառուսական զենքի հիմնական գնորդներից է. SIPRI
Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում նշվում է, որ 2012-2016թթ. Բելառուսը զբաղեցրել է սպառազինությունների հիմնական տեսակներ արտահանող խոշորագույն երկրների թոփ-25-յակի 18-րդ հորիզոնականը։
Ընդ որում՝ բելառուսական զենքի հիմնական գնորդներից է դարձել Ադրբեջանը։
Բելառուսական զենքի գնորդների առաջին հորիզոնականում է Չինաստանը։ Այնտեղ է հնգամյա շրջանում ուղարկվել երկրում արտադրված սպառազինությունների 27%-ը։
Երկրորդ տեղում է Վիետնամը՝ Բելառուսից գնված զենքի 24%-ով։
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Սուդանը՝ գնելով բելառուսական ողջ սպառազինությունների 18%-ը։
Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ադրբեջանը՝ 11%-ով, որին հաջորդում է Մյանման՝ 9%-ով։
Բելառուսի համար ամենահաջող տարին սպառազինության վաճառքի ծավալով եղել է 2013թ., երբ երկիրը վաճառել է 268 մլն դոլարի սպառազինություն։
2016թ. ռազմական արտահանման գումարը կազմել է 81 մլն դոլար։