Ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին սրացումներն Ադրբեջանի ակտիվացած պատերազմական հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Սակայն ինչպես հռետորաբանությունը, այնպես էլ ռազմական արկածախնդրությունը չհասան իրենց բուն նպատակին:
Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զինվորականների մշտական ներկայության օգտին:
Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը, Facebook-ի իր էջում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, կարծում է, որ մոտակա շաբաթներին կամ օրերին կսկսվի «լուրջ սրացում Ադրբեջանի հետ սահմանին», որի համար առկա են մի շարք պատճառներ։
Հետևաբար, կարծում եմ՝ մոտակա ժամանակներում նորից կունենանք նմանատիպ գործողություններ, որովհետև այս գործողությունն այն մակարդակի չէր, որ դրանով ադրբեջանցիները սահմանափակվեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի վերջին գործողությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Չինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Ադ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալՋուբեյրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»:
Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ:
Աֆղանստանի Լագման շրջանում դպրոցի վրա ականի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն երկու դպրոցական: Եվս երկուսը` ուսուցիչ և աշակերտ, վիրավոր են:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեում «այո»ին ուղղված իր քարոզարշավը սկսում է Անկարայի «Արենա» մարզական համալիրում կազմակերպված միջոցառմամբ:
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները:
«Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
Թուրքիայի իշխանությունները 2015 և 2016 թվականների ընթացքում Գերմանիայից պահանջել են արտահանձնել 21 ահաբեկչի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք:
ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 55-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին:
Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին շարունակում են արգելել զանգեր կատարել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական Անկարան որևէ դիմում չի ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի և հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ:
«Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղյան շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին:
«Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար: Կառավարությունը ևս դա շատ լավ է հասկանում, ուստի բոլոր հարցերը, որոնք առնչվում են այս հարցին, կքննարկվեն հազար անգամ՝ մինչ վերջնական որոշման կայացումը»,- ասել է Առնոլդ Ստեփանյանը։
Սև շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի արժեքը հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրոյի ընթացիկ փոխարժեքով), ինչը 3-5 անգամ գերազանցում է սկզբնական գինը: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր մրցասպարեզ կդառնա Միջազգային ցուցահանդեսաին կենտրոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:
ԱՄՆ-ի արդարադատության և կրթության նախարարությունների համատեղ նամակով չեղարկվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ՝ԱՄՆ-ի դպրոցներում զուգարաններից ազատ օգտվելու վերաբերյալ հրահանգը, համաձայն որի տրասնգեդներ ուսանողները կարող էին դպրոցներում օգտվել իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող զուգարաններից: