Ձեզանից ավելի հակաեվրոպական, հակաժողովրդավար, հակապետական տարր չկա ու էս խեղկատակությունը ձեր դեմքն ա, ձեր արժեքներն ու սկզբունքները. Գոռ Մադոյան
Գոռ Մադոյանը գրում է. «Չոլի Պերիկլեսը քվերակություն ա նախաձեռնել։ Օրենք իրավունք բան հեչ, օջախապետը որոշել ա թագավորական հրովարտակ կազմակերպել յուր հպատակների համար։ Թե բա քվեարկենք որոշենք ինչքան մարդ թքած ունի իրավական պետության ու օրենքների վրա, ինչքան մարդ ա կողմ #արոտավայր բուծելուն։ Եվրոպա են գնում, ուղղակի հին հունաստանի ժամանակների՝ օնլայն ագորայում հավաքվենք, լայքիկներով քվեարկենք։
Հ.գ. Բանական մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում ոնց կարա ի պաշտոնե օրենքի ու իրավունքի պաշտպանը սենց նվաստացի, սենց ձեռ առնի, սենց անարգի պետություն, օրենք իրավունք, պարտականություն, պատասխանատվություն գաղափարները: Ձեզանից ավելի հակաեվրոպական, հակաժողովրդավար, հակապետական տարր չկա ու էս խեղկատակությունը ձեր դեմքն ա, ձեր արժեքներն ու սկզբունքները։



