Բաժիններ՝

Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,­ գործակալությունը մեջբերում է Լե Պենի խոսքը:

Ինչպես հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի կենտրոնը, լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ լե Պենի հանդիպման մասին:

Լե Պենը եւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների  ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-­ին եւ մայիսի 7­-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս