![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում հայաստանցի դրամանենգ է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/image-0-02-05-1b490efbf3b30493ca507cba1d1b8ead92808c53fd93b2bc4e3d61c6911a23cd-V-800x600.jpg)
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 40-ամյա մի բնակիչ, որը կասկածվում է Վլադիմիրի մարզային կենտրոնի տարածքում կեղծ դրամների իրացման մեջ, հայտնել է ՌԴ ՆԳՆ Վլադիմիր քաղաքի վարչության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 13-ին Հայաստանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է Մոսկվա քաղաքում ու տեղափոխվել Վլադիմիրի մարզ։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել են 5 կեղծ թղթադրամներ՝ 5 000 ռուբլի արժողությամբ։
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը առնչություն ունի կեղծ դրամները մարզային կենտրոնի խանութներում իրացնելու հարցում։ Ձերբակալվածը տվել է խոստովանական ցուցմունք»,- հայտնել է մամուլի ծառայությունը։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կեղծ դրամների պատրաստում, պահում, տեղափոխում։
Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ մինչև 1 մլն ռուբլի տուգանքով։
Տղամարդու անունը չի հրապարակվել։