Ուկրաինան մեծ մասամբ հաղթում է այս պшտերազմում․ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության վերսկսման պատճառները։
«Կա երկու պատճառ, թե ինչու, իմ կարծիքով, մոտենում է նման երկխոսության մեկնարկի ժամանակը Եվրոպայում։ Նախ, Ուկրաինայի դիրքերը ներկայումս ուժեղ են, մինչդեռ Ռուսաստանինը՝ թույլ։ Կարելի է ասել, որ Ուկրաինան մեծ մասամբ հաղթում է այս պատերազմում, և Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել», – ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Նա որպես երկխոսությունը վերսկսելու երկրորդ պատճառ նշել է «եվրոպական շահը»։



