Բաժիններ՝

Կանադան ուժեղացնում է սահմանային վերահսկողությունը ԱՄՆ-ի հետ

Կանադան ուժեղացնում է հսկողությունը ԱՄՆ-ի հետ սահմանին իր Քվեբեկ նահանգում սահմանը պոտենցյալ փախստականների կողմից անօրինական կերպով հատելու հաճախացող դեպքերի հետևանքով։ Այս մասին հայտնել է կանադական խոշորագույն Toronto Star թերթը։

Կանադական CBSA սահմանային ծառայությունն ու RCMP դաշնային ոստիկանությունը իրենց աշխատակիցներին երկրի այլ շրջաններից տեղափոխում են Քվեբեկ, որտեղ ստեղծվել է ԱՄՆ-ից ներգաղթյալների ընդունման ժամանակավոր կենտրոն, հայտնել է CBSA-ի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում։

Նրա տվյալով՝ այս տարվա հունվարին Քվեբեկում ներկայացվել է ապաստան ստանալու 452 հայց, այնինչ 2016թ. տրվել էր ընդամենը 137 հայց։

Կանադայի ու ԱՄՆ-ի միջև գործում է համաձայնագիր, որի համաձայն՝ սահմանի հատումը ապաստան ստանալու նպատակով անօրինական է, քանի որ երկու երկրներն էլ միմյանց անվտանգ են ճանաչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728