«Վիտալի Չուրկինը պարտություններ չգիտեր». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին անվանել է «ամենաականավոր դիվանագետներից մեկը»։
Պուտինի ցավակցական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունները՝ կապված Ձեր ամուսնու ու հոր՝ Վիտալի Իվանովիչի հետ։ Նրա անժամանակ մահը ծանր, իսկապես անդառնալի կորուստ է ռուսական արտաքին քաղաքականության համար»,- գրել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Չուրկինը «եղել է առանց չափազանցության ամենաաչքի ընկնող դիվանագետներից մեկը, որը վայելել է գործընկերների հարգանքն ու մեծ հեղինակությունը օտարերկրացի գործընկերների շրջանում»։
«Որքան էլ դժվար լիներ, նա փայլուն կերպով էր կատարում իր առաջ դրված խնդիրները ու չգիտեր պարտություններ»,- ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Վիտալի Չուրկինը փետրվարի 20-ին անսպասելիորեն մահացել է Նյու Յորքում՝ իր 65-ամյակից 1 օր առաջ։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնն նա զբաղեցնում էր 2006թ. ապրիլի 8-ից։