Նիկոլ Փաշինյանի համար օրենքն ի՞նչ է, կամ ի՞նչ է օրենք փոխելը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ուրեմն, Հայաստանի վարչապետը փաստացի վարորդական իրավունք է «բաժանում» դե ֆակտո ընտրակաշառքի տրամաբանությամբ: Որպեսզի ստանա վարորդական իրավունքից զրկվածների ձայները, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է ինչ որ տարբերակ, երբ մարդը կարող է առանց քննության վերականգնել իրավունքը: Հայաստանում օրենքը պահանջում է քննություն, բայց Նիկոլ Փաշինյանի համար օրենքն ի՞նչ է, կամ ի՞նչ է օրենք փոխելը:

Կրկնեմ, մենք ապրում ենք հիբրիդային ավտորիտարիզմի ռեժիմում, որը խորհրդարանի ընտրությանը Փաշինյանի հաղթանակի պարագայում սրընթաց կերպով վերածվելու է դասական ավտորիտարիզմի:

Ընդ որում, այստեղ պարզապես հակումների հարց չէ: Միայն այդ պայմաններում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սահուն կերպով իրականություն դարձնել այն ամենը, ինչ կազմում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների տրցակն ու դրա իմպլեմենտացիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հանձնառությունը: Նիկոլ Փաշինյանը պետք է իր խոսքով փոխարինի ամեն ինչ, որպեսզի կարողանա իրականացնել այդ հանձնառությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031