«Ա՛յ ժողովուրդ, մի՛ վախեցեք, ուղղակի գլխներին դրածն ու դոշերին կպցրածները հանեք. Դրանց տեսակը «тузик» են. Աշոտ Մինասյան

Աշոտ Մինասյանը գրում է. «Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք։

Ա՛յ մարդ, էս ի՞նչ իրավիճակ է, արդեն հոգնել եմ տարբեր մարդկանց ու մարդկային տարբեր խմբերի այցելություններից։ Ամբողջ աշխատակազմին խնդրեցի, որ մոտս մարդ չթողնեն՝ չի ստացվում։ Ես էլ որոշեցի մեկուսանալ։ Երբ գիշերը գալիս է, ու կացարանի տղաները քնում են, դուռը ներսից կողպում եմ, սողնակը գցում, որ մոտս էլ մարդ չգա։ Առաջին մի քանի օրը լավ անցավ, բայց այս գիշեր էլի նույն ձևով դուռ-լուսամուտ կողպած նստած եմ, մեկ էլ ներսում հայտնվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Առանց հրավերի նստեց դիմացի պատի տակ իշոտնուկին ու սկսեց․

– Ты трус, ты раб, ты армянин․

-Сто՛п,- գոռացի ես, ինձ հետ էտ տոնով չխոսես։

– Բա ի՞նչ անեմ,- սկսեց Պուշկինը։

Ձեր ամբողջ ազգը վախենում է տուզիկներից, ո՞նց չասեմ։

-Ի՞նչ տուզիկ, ի՞նչ վախ, երկու հարյուր տարին մեկ գալիս ես, ինչ-որ բաներ ասում, ամբողջ աշխարհը խառնվումա իրար՝ ամեն մարդ յուրովի մեկնաբանում ասածդ։ Մի հանգիստ բացատրիր, հասկանամ ասածիդ իմաստը։
-Հիշու՞մ ես ռուսական գյուղերում, տների, ցանկապատների և դարպասների վրա միշտ գրված է՝ «Осторожно, злая собака!», բայց որ դուռը բացում ես, տեսնում ես մի փոքրիկ տուզիկ բակում կամ բաբուլյայի ոտքերին փաթաթված։ Հիմա ասածիս իմաստը կայանում է նրանում, որ այսօրվա ձեր իշխանությունը էն «դուխով» գլխարկները, որ դնում են՝ դա նույն բաննա, ոնց որ գրած լինի «злая собака»։ Այսինքն էտ դուխով գլխարկների տակինները, իբրև, «злая собака» են, բայց երբ գլխարկը հանում ես տակը մնում են «ту-зи-ки»:

Ես երկնքում լսում եմ ձեր բամբասանքը։ Երկու հարյուր տարի է՝ հետևիցս խոսում եք, թե Պուշկինը նման բան է ասել։ Երկու հարյուր տարի առաջ դրանց տեսակը գլխներին փես էր դնում, ու, միևնույն է, չէր հասկանում, հիմա էլ եվրոպական կեպի ու ցիլո կարող են դնել ու դոշերից էլ ինչ ասես կախեն։

Ձեզ միամտացնում են ու խաբում։

-Ա՛յ մարդ, նոր գլխի ընկա, որ մեր ժողովուրդը միամիտ է, մի՜-ա՜-մի՜տ։

Փակ աչքերով մտածում եմ, մեկ էլ աչքերս բացեցի, որ հարց տամ, տեսնեմ Պուշկինը գնացել է։ Ոնց եկել էր, այդպես էլ գնաց։

-Ա՛յ ժողովուրդ, մի՛ վախեցեք, ուղղակի գլխներին դրածն ու դոշերին կպցրածները հանեք, և ամեն ինչ պարզ է դառնալու։ Դրանց տեսակը «тузик» են «тузик»։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031