![](/banners/BeFunky-design.jpg)
Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/89bb93cc-fe2a-40c3-8b2d-399dcefa2715.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ադրբեջանի նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները, եթե վերջինս դրանք ի վիճակի չէ կատարել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 2016թ. սեպտեմբերին անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե, որտեղ նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց հասցվեց 7-ի։
Առաջին անգամ սահմանվեց փոխնախագահի պաշտոն, իսկ երկրի ղեկավարը կարող է լինել 35 տարեկանից ցածր անձը։