![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրանի ագրեսիվ քաղաքականությունը անընդունելի է և հետևանքներ կունենա». Սաուդյան Արաբիա
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Saudyan-Arabia.jpg)
Իրանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը անընդունելի է և հետևանքներ կունենա, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ Իրանին անհրաժեշտ է հասկանալ, որ իր ագրեսիվ քաղաքականությունը անընդունելի է ու հետևանքներ կունենա»,- ասել է նա։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը վստահ է, որ «գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ Իրանին ստիպելու առաջնորդվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, մասնավորապես բալիստիկ հրթիռների, ահաբեկչության և այլնի հետ կապված»։