ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի սգո արարողությունն է մեկնարկել Մոսկվայում Երևանի ժամանակով ժ. 10.30-ից։
Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն:
«Հիմա այդ անձինք, այն բանից հետո, երբ իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կփորձեն իրենց անօրինական գործողությունները թաքցնել «ժողովրդավարության» տակ ու թաքնվել Եվրախորհրդարանի հովանոցի տակ»,- հայտարարել է նա։
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանող փաստաբանը՝ Էդուարդ Չերնինը, հանդիպել է իր պաշտպանյալի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականությունները դեսպան Վիտալի Չուկինի մահից հետո կատարելու է նրա առաջին տեղակալ Պյոտր Իլյիչևը, հայտնում է Interfax-ը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մեղադրվում է Եվրախորհրդարանի ղեկավար եղած ժամանակահատվածում ֆինանսական խարդախությունների կատարման մեջ։
Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ անտեսելով ավելի վաղ Վաշինգտոնի «պաշտոնական նախազգուշացումները»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնը, պնդել են, որպեսզի ԱՄՆ նախագահը հրաժարվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հայտնի է դարձել բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանի անունը, որը պաշտպանելու է նրա շահերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կլուծելի երկու ճանապարհով՝ բուն հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով, ինչպես նաեւ անվտանգության գոտիների ստեղծմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որը հաստատում է փոխըմբռնման մասին հուշագիրը Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
Եվրամիությունն ընդլայնվելու է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին, նա հայտարարել Reutersին տված հարցազրույցի ժամանակ:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել էր զոհվածի դեմքին եւ աչքերին:
«Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ»:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և կանադացի ռեփեր Դրեյքը Brit Awards-ի մրցանակ են ստացել որպես լավագույն արտասահմանյան կատարողներ: Լավագույն արտասահմանյան խումբ է ճանաչվել ամերիկյան A Tribe Called Quest-ը: Միջազգային անվանակարգերում երեք հաղթողներից ոչ մեկը չի ժամանել մրցանակաբաշխությանը: Դրեյքը տեսանյութ է պատրաստել, որում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
«Հայաստանը ձգտում է օգտագործել իր հնագույն ժառանգությունը, որը ներառում է եգիպտական բուրգերից էլ ավելի վաղ քաղաքակրթություն, ինչպես նաև գինեգործական հարուստ ավանդույթները՝ առաջ մղելու զբոսաշրջության ոլորտը». Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին գրել է «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականը: «fDi Magazine» -ի գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարը Հայաստանում հյուրընկալվել էր դեկտեմբերի 1-2-ը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության ձևը և մակարդակը թելադրում են աշխարհագրությունը, գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ գլխավորը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը: Երկու երկրներում գործող վարչակարգերի իշխանության պահպանումը համագործակցության այլ ձև ուղղակի անհնար է դարձնում:
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։
Թուրք երկու զինվորականներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, փախել են Հունաստան:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության և Մաքսային միության գործունեության ապահովման առումով:
«Միջազգային համաներում»՝ «Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, իրենց «թունավոր հռետորաբանությամբ» ավելի են մասնատում աշխարհն ու այն դարձնում ավելի վտանգավոր։
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
«2016թ. նրանց տրամադրած տվյալներով՝ մոտավորապես 250 մլն դոլարի զենք գնել է Ադրբեջանը, իսկ 80 մլն դոլարի զենք գնել է Հայաստանը: Սակայն Հայաստանի դեպքում այդ 80 մլն դոլարի մեջ հաշվում են միայն «Իսկանդերը», իսկ Ադրբեջանի պարագայում 250 մլն դոլարի մեջ հաշվում են նաև «Երկաթե Գմբեթները»: Այսինքն՝ այս տվյալների վրա հենվելն այդքան էլ ճիշտ չէ»:
«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը» վերնագրված հոդվածում, Ալիևյան կլանի բռնապետական ռեժիմի անօրինականություններին զուգահեռ՝ ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությունը, թե ինչպես է մեկ այլ բռնապետ՝ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին 95 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը բռնակցել Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ հիմք դնելով 1991-ից առ այսօր ծավալվող հակամարտությանը:
«Այդպես եղավ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում, ով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նույնը կարելի է ասել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի համար, երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել խաղաղ բնակավայրերը, գյուղերը, դպրոցները և մանկապարտեզները»,- ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ ադրբեջանական հանցագործություններն իրականացվել են վաղ առավոտյան` քաղաքացիական բնակավայրերի և գյուղերի վրա ծանր հրետանային ռմբակոծության հետևանքով, ինչի արդյունքում սպանվել են մեկ դպրոցական երեխա, երեք տարեց մարդիկ, ում դիակները խեղվել էին:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ռազմավարական նախագիծ է մնում ԱՄՆ-ի համար, «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստի արդյունքով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը։
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը պահանջում է երկրի խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով՝ կապված «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով, որոնք նպատակամղված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Թարգմանչի ձերբակալությունը տեղի է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողության շրջանակում: