Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վճռական կերպով դեմ է հանդես եկել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, հայտնում է rusvesna.su-ն։
Սիրիայի ԱԳՆ-ն նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ հայտնել է Թուրքիայի կողմից խախտումների ու ագրեսիայի մասին՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։
Ռուսաստանը Դոնալդ Թրամփի վարչակազմից չի հիասթափվել, վարդագույն ակնոցների միջով դրան չի նայել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրներիկ այլև ողջ միջազգային հանրության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության անհնարինության մասին, քանի դեռ Ռուսաստանը չի ընդունել, որ «ոչ բոլոր ընդդիմադիրներն են ահաբեկիչներ», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության բարձրացումն անհրաժեշտ է։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն Ստամբուլում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան V բիզնես-ֆորումում։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարվանից կսկսի կրթական ծրագիր իրականացնել Յելի համալսարանում, հայտնում է Associated Press-ը։
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը, կայցելի Ադրբեջան։
Ֆինլանդիայի կառավարությունը կավելացնի ռազմական ծախսերը 55 մլն եվրոյով՝ ներկայիս 2.4 մլրդ եվրոյից, հայտնում է EUobserver-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և կինը՝ Մելանյա Թրամփը, կկիսեն Վաշինգտոնում «առաջին ընտանիքի գրասենյակը», գրում է New York Daily News-ը։
Միլիոնատեր, «Ресо-Гарантия»-ի սեփականատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ 14-ամյա Սոֆիա Սարկիսովան, դարձել է «մահվան խմբերի» անդամ, հայտնում է Rusarminfo-ն։
RST27 նախագծի լցանավ է իջեցվել ջուրը Նիժեգորոդսկի «Красное Сормово» գործարանում։ Նավը գործելու է Կասպից ծովի ավազանում։ Այս մասին այսօր նավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժարկովը։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի, ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները Լապշինի հետ հանդիպել էին փետրվարի 16-ին Բաքվի քննչական մեկուսարանում, տեղեկացնում է TASS-ը։
Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխնախագահ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնը, ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցին, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել ԼՂ-ում պլանավորված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից, այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բոննում «Մեծ քսանյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումների շրջանակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը՝ կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Կրեմլը հրամայել է պետական մեդիաներին դադարեցնել քծնանքով լուսաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հրամանագրին ծանոթ աղբյուրներին։
Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանան հայտարարել է, որ G8 Ռուսաստանի վերադարձի հարցը հարկավոր է բարձրացնել հակառուսական պատժամիջոցների չեղարկումից հետո, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ես նրա քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ կապի մեջ էի, եւ մեր ճնշման շնորհիվ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները սկսեցին իրենց այցելությունները: Տեսնում ենք, որ այժմ նույնիսկ այն վիճակը չէ, որը եղել է 90-ականներին, երբ Ադրբեջանում շատ ավելի հարգալից վերաբերմունք ունեին Կարմիր խաչի նկատմամբ»,- ասաց նա:
Ղազախստանի փոխադարձ առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ 2016թ. նվազել է 16,8%-ով։
Թուրքմենստանի ընտրված նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը երդում է տվել Աշխաբադի Ռուխիեթ պալատում կայացած՝ պաշտոնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին հայտնել է երկրի պետական լրատվական գործակալությունը: Հանդիսավորապես հայտարարվել է, որ պետության ընտրված ղեկավարն ստանձնել Է պաշտոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գլխավորել է Միացյալ Նահանգներն այն պահին, երբ իրավիճակը երկրում և աշխարհում քաոսային վիճակում է։
Սիսի կաթողիկոսարանի վերաբերյալ դատական հայցով Հայ դատը մտնում է իրավական դաշտ: Կիլիկիայի կաթողիկոսարանի պաշտոնաթերթ «Հասկ»-ին տված հարցազրույցում Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայ դատի իրավական թղթածրարի նախապատրաստման հանձնախմբի անդամ Նորա Պայրագտարյան-Գապագյանը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իրավական դաշտ մտնելու և հողային պահանջ ներկայացնելու առաջին քայլն արել է և անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:
Ադրբեջանում պարզել են ազգային բանակում գեներալների «արտադրության» գաղտնիքը: Vetenugrunda.az կայքը հայտնում է, որ իր ձեռքում եղած տեղեկություններով` ներկայում Ադրբեջանում նման կոչում ունեցողների թիվը մոտ 200 է, եւ ամեն տարի նրանց թիվը 10-15-ով աճում է:
ԱՄՆ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը հրաժարվել է զբաղեցնել Թրամփի խորհրդականի պաշտոնը, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը ժամանել է Բոնն՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովին, չի կարողացել տեղավորվել հյուրանոցում ազատ տեղերի բացակայության պատճառով, տեղեկացնում է Bloomberg-ը: