Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան պատրաստ է զորքեր ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում՝ այնտեղ ուղարկելով հատուկ նշանակության ջոկատներ։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

«Թագավորությունն ու Պարսից ծովի մյուս երկրները հայտարարել են, որ պատրաստ են հատուկ ստորաբաժանում հատկացնել, որպեսզի պայքարեն ԱՄՆ-ի կողմից»,- հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ ամերիկացիների հետ խորհրդատվություններ են ընթանում, որպեսզի «պարզեն, թե ինչպիսին կլինի պլանը և ինչ է անհրաժեշտ դրա իրականացման համար»։
Ալ-Ջուբեյրը նաև հասկացրել է, որ այն տարածքները, որոնք Սիրիայում ազատագրվելու են

ԴԱԻՇ-ից, անցնելու են սիրիացի ապստամբների վերահսկողության ներքո։
«Հիմնական գաղափարն այն է, որպեսզի ազատագրվեն մարզերը ԴԱԻՇ-ից ու թույլ չտան, որ դրանք վերահսկի «Հեզբոլլահը», Իրանը կամ սիրակական ռեժիմը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728