Հայաստանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը բացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արխիվային փաստաթղթեր։
Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ևս շեշտեց, որ Երևանը ՌԴ-ի առանցքային գործընկերներից է ԱՊՀ տարածքում, որի հետ համագործակցում է ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդես են գալիս մամուլի ասուլիսով։
Մոսկվան կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը ավելի վաղ ընդունված որոշումների հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլերի» (Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն») ողջույնի ժեստով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակեց հանրապետության առաջին փոխնախագահ։
Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում:
Նյու Յորքում՝ Ազատության արձանի վրա, անհայտ անձինք կախել են պաստառ, որի վրա գրված է. «Փախստականներ, բարի գալուստ», հայտնում է NBC New York-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման, գրում է թուրքական Milliyet պարբերականը։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի իր էջում։
ԱՄՆ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը հասել է վերջին 14 տարում առավելագույն մակարդակին, վկայում են «Գելափ» հետազոտական ինստիտուտի տվյալները։
«Եվրասիական տնտեսական միության ձևավորումից անցել է գրեթե երկու տարի: Այն ստեղծվել է միջազգային տնտեսական ծանր մրցակցության պայմաններում, տնտեսական դժվարություններ ուներ նաև Ռուսաստանը, որը միության շարժիչ ուժն է: Կային տնտեսական պատժամիջոցներ, որոնք մինչ այս պահը շարունակվում են: Դա շատ բարդ ժամանակահատված էր»:
ԱՄՆի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չէ եւ չի լինի:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արեւմուտք ընկած շրջանում:
«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,- ասել է Նալբանդյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Իսրայելի հետ ռազմական համագործակցության ավելացմանը։
«Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է», – նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
«Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի»:
Միավորված ազգերի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտող կողմերին կիրառել հակամարտությունը կանխող այն միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերանայել երկրի բոլոր գործող առևտրային համաձայնագրերը, հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Դոնբասում մնում է բարդ ու կան մտավախություններ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր՝ ավելի կոշտ օրենքներ է ընդունել՝ ուղղված անօրինական ներգաղթյալների արտաքսմանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ գործարք կնքել ահաբեկչության դեմ պայքարում եւ տնտեսության ոլորտում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններում կարեւոր տեղ կզբաղեցնի ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նխարարության հաղորդագրության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սինգապուրի բնակիչներին հաջողվել է հազվագյուտ բնական ֆենոմեն տեսնել. կղզու երկնքում 15 րոպե արտասովոր ծիածան է երեւացել, տեղեկացնում է BBC-ն:
«Յուրաքանչյուր ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվե, որ անցկացվում է Արցախում, դա մանիֆեստ է։ Կարելի է չճանաչել հանրաքվեի արդյունքները, բայց անհնար է չճանաչել այն մարդկանց, ովքեր եկել են ընտրատեղամասեր: Արցախի իմիջը հաստատապես ամրապնդվում է: Հանրապետություն են եկել ավելի քան 100 դիտորդներ՝ 30 երկրներից:»: