Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականների հետ հնարավոր կապերի պատճառով աշխատանքից հեռացվել է 227 դատավոր և դատախազ

Թուրքիայի դատական համակարգում կարգավորող մարմինը աշխատանքից հեռացրել է ևս 227 դատավորի և դատախազի, որոնք կասկածվում են իսլամիստ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, դատական համակարգի աշխատակիցները աշխատանքից ազատվել են անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետաքննության հետևանքով։

Ինչպես հայտնել է Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի փոխնախագահ Մեհմետ Իլմազը, այս ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 3886 դատավոր և դատախազ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս