Բաժիններ՝

Բելառուսը հրաժարվել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անձնագրերը

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների փաստաթղթերով Բելառուս մուտք գործելն անհնար է, հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Մենք հետևում ենք գործող օրենսդրությանը։ Պետական սահմանը հատող անձանց մոտ դրա իրավունքը տվող փաստաթղթերի բացակայության դեպքում մենք նրանց մուտքը թույլատրել չենք կարող»,- ասել է նա։
Բիչկովսկին հայտնել է, որ օտարերկրացիների կողմից հանրապետությունում գտնվելու կանոների խախտման դեպքում նրանց սպասվում է տուգանք կամ արտաքսում երկրից։
Փետրվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության փաստաթղթերը ճանաչելու մասին։

Դոնբասի բնակիչները այսուհետ կարող են ՌԴ մեկնել առանց վիզաներ ձևակերպելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728