«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2025/26 թթ. մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը. միմյանց դեմ մրցեցին լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:
«Քաղաքաբնակներին» հաջողվեց նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ կորզել և տիրանալ բաղձալի տիտղոսին: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 72-րդ րոպեին հեղինակեց Անտուան Սեմենյոն:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում լոնդոնյան ակումբը 1:0 հաշվով առավելության էր հասել «Լիդս Յունայթեդի» նկատմամբ, իսկ Մանչեսթերը ներկայացնող թիմը 2:1 հաշվով պարտության էր մատնել «Սաութհեմփթոնին»:
Նախորդ անգամ այս տիտղոսը նվաճել էր լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Քրիսթալ Փելասը», որը վճռորոշ խաղում «Ուեմբլի» մարզադաշտում նույն 1:0 հաշվով հաղթել էր հենց «Մանչեսթեր Սիթիին»:



