Բրիտանիայում հազարավոր ցուցարարներ բողոքել են ընդդեմ Թրամփի այցի
Մոտ 7 հազար բրիտանացի բողոքի ակցիա է անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առաջ փետրվարի 20-ի երեկոյան՝ ընդդեմ բանաձևի մերժման, որը առաջարկում է արգելք սահմանել Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփի՝ Մեծ Բրիտանիա արգելքի մասին բանաձևին միացել էր ավելի քան 1.8 միլիոն բրիտանացի։
Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդել է իր որոշումը՝ Թրամփին առաջարկել պետական այց կատարել ու աուդիենցիա՝ թագուհու մոտ։
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը ցանկանում է պահպանել «յուրահատուկ հարաբերությունները» ԱՄՆ-ի հետ ու ապահովել առևտրային համագործակցությունը, երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը։