Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ պաղեստինցիներին օգնելու նպատակով
Չնայած իսլամական երկրների միջև տարբերություններին, պաղեստինյան խնդիրը կարող է և պետք է դառնա միասնության առանցք բոլոր իսլամական երկիրների համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Այաթոլլա Խամենեին այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Թեհրանում այսօր մեկնարկած 6-րդ միջազգային համաժողովի ժամանակ, որը հրավիրվել է պաղեստինցիներին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է IRINN հեռուստատեսությունը։
Նրա խոսքով՝ տարբեր ճգնաժամերը տարածաշրջանի իսլամական երկրների շարքերում հանգեցրել են պաղեստինցի ժողովրդի աջակցության նվազեցմանը։
Համաժողովին մասնակցել է մոտ 700 օտարերկրացի հյուր, ինչպես նաև պաղեստինամետ կազմակերպությունների ներկայացուցիչներ։