Ռուսաստանը կարող է վերադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ անդամակցության կանոնների պահպանման դեպքում․ մրցույթի տնօրեն
Ռուսաստանը կարող է վերադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ անդամակցության կանոնների պահպանման դեպքում։ Այս մասին LBC-ին ասել է երաժշտական մրցույթի տնօրեն Մարտին Գրինը, փոխանցում է rbc.ru-ն։
Գրինի խոսքով՝ Ռուսաստանի անդամակցությունը կասեցվել է ոչ թե Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, այլ այն պատճառով, որ հնարավոր չէր ապացուցել պետական հեռարձակող ВГТРК-ի անկախությունը իշխանություններից։
«Այս դեպքում դուք հայտնվում եք իսկապես բարդ իրավիճակում, երբ դուք պետք է շատ սուբյեկտիվ արժեքային դատողություններ անեք»,-ասել է նա։
Գրինը նշել է, որ Իսրայելի մասնակցությունը պայմանավորված էր Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ «գլոբալ կոնսենսուսի» բացակայությամբ։
«Եթե վստահ եք, որ կա գլոբալ կոնսենսուս, շատ, շատ արագ կգործեք։
Եթե գիտեք, որ չկա, ստիպված կլինեք սպասել»,-հավելել է Եվրատեսիլի տնօրենը։



