Պուտինը Չուրկինին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վիտալի Չուրկինին Արիության շքանշանով պարգեւատրելու մասին:
Պարգեւը շնորհվել է «անձնվիրության, տոկունության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք դրսեւորվել են Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնում»:
Ավելի վաղ նախագահը ցավակցական հեռագիր է ուղարկել դիվանագետի կնոջը՝ Իրինա Չուրկինային ու նրա երեխաներին՝ Անաստասիա եւ Մաքսիմ Չուրկիններին:
Վիտալի Չուրկինը վախճանվել է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում Էր 2006 թվականի ապրիլի 8-ից: