Բաժիններ՝

Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրաժեշտ է տվել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։

«Եկար որպես աստղ՝ հեռանում ես որպես լեգենդ։ Շնորհակալություն քեզ, Ռոբերտ Լևանդովսկի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր պայքարի և այս գույների ներքո անցկացրած յուրաքանչյուր կախարդական ակնթարթի համար։ Կուլեներ ընդմիշտ»,-ասված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

​Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում 37-ամյա լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 191 հանդիպում՝ դառնալով 119 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի կազմում նա երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031