«Պոբեդա» լուկոստերի ավիապարկը («Աերոֆլոտ» խմբի մեջ է մտնում) մինչև 2019թ. կավելանա ավելի քան կրկնակի՝ ներկայիս 12 ինքնաթիռից մինչև 30։
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում նորագույն զենիթային С-400 «Տրիումֆ» համակարգերի վաճառքի մասին, ներկայումս լուծվում է ֆինանսավորման հարցը, այսօր հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մոսկվայում ծեծել են Իզաբելլա Ուռումյանցին՝ Անաստասիա Ստոցկայայի, Իրինա Դուբցովայի և Լեոնիդ Ռուդենկոյի պրոդյուսերին։ Աղջիկը հոսպիտալացվել է գլխուղեղի ցնցումով ու բազմաթիվ կապտուկներով, հայտնում է Life-ը։
Արեշևի խոսքով՝ որոշվեց այս համաձայնագրի մասին հիշել՝ տնտեսական պատճառներից ելնելով: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտուրը գնալով մեծանում է, առևտրաշրջանառությունը՝ աճում, ինչը երկու երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտություն է ստեղծում. «Այս փաստաթուղթը նման հնարավորություններ տալիս է: Այստեղ շատ կարևոր է՝ չքաղաքականացնել այդ հարցերը»:
Թուրքիայի Մուղլա քաղաքում դատական գործընթաց է սկսվել 44 անդամից բաղկացած խմբի մասնակիցների նկատմամբ, որոնք հարձակում էին նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին հրամանագրի առաջին վարկածում, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:
Իրանում փորձարկել են կատարելագործված հրթիռներ, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն այցով մեկնել է Բաղդադ ու հայտարարել, որ ԱՄՆ-ը ոտնձգություններ չի կատարում իրաքյան նավթի նկատմամբ, հայտնում է AP-ը։
Այս տարի Գերմանիայից կարտաքսվեն ռեկորդային թվով ներգաղթյալներ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը։
Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին ադրբեջանական Report կայքի հետ զրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը։
Ռուսաստանը հետ չի մնում ԱՄՆ-ից գերարագ ուղղաթիռի ստեղծման ոլորտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է Interfax-ը։
Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Այսօր էլ ես եմ մուսուլման» կարգախոսը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Իրանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը համարում է ոչ կառուցողական ու ենթադրում, թե տարածաշրջանում անկայունության ու անվտանգության բացակայության հարցում մեղավոր է հենց Թուրքիան ու մի շարք այլ երկրներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով բլոգեր Ազադ Կազիմովին։
Ռուսական UTair ընկերությունը կգործարկի նոր սակագին, որով տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերությանը։
Թբիլիսիում երեկ անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ ի պաշտպանություն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, ինչպես նաև երկրում ազատ խոսքի իրավունքի, հայտնում է DW-ն։
Աշխարհում խոշորագույն մասնավոր առագաստանավի վրա, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին, կալանք է դրվել, հայտնում է Yacht Harbour պարբերականը։
«ԱՄՆ-ը զենք է մատակարարում աշխարհի առնվազն հարյուր պետությունների, ինչը մեծապես ավելի շատ է, քան մյուս բոլոր արտահանողների դեպքում»,- նշել է SIPRI-ի զենքի եւ ռազմական ծախսերի գծով ծրագրի տնօրեն Օդ Ֆլյորանը:
Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հերթական զեկույցն է հրապարակել զենքի համաշխարհային առևտրի մասին, որտեղ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական տեխնիկայի ներմուծման զգալի տարբերությունը, հայտնում է Rusarminfo-ն։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստանին մեղադրել է երկրի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի կայքի ու էլեկտրոնային փոստի վրա կիբերհարձակումների մեջ։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին ղեկավար Իրակլի Ալասանիան, որը 2016թ. հոկտեմբերի 10-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հայտարարել էր կուսակցությունից իր հեռանալու մասին, որոշել է քաղաքականությունը փոխել Վաշինգտոնում բիզնեսով։
Իսկ մենք կգնանք Հայաստանով։ Այս խոսքերն է ասում ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը պրոֆեսոր Լենգդոնի դերում «Ինֆերնո» ֆիլմում՝ նկատի ունենալով Ֆլորենցիայի «Պալացցո Վեկյո» թանգարանում ի ցույց դրված XVI դարի Հայաստանի եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մյունխենի Անվտանգության գագաթաժողովի շրջանակում, ելույթ ունենալով Եվրասիայի խնդիրներին ու համագործակցության հարցերին նվիրված քննարկումների ժամանակ, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է Թեհրանի ձգման մասին՝ ռազմավարակն դաշինք ստեղծել Մոսկվայի հետ Մերձավոր Արևելքում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Մալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում կոչ է արել չհավատալ ամերիկյան ամենակարդացվող ԶԼՄ-ներին, որ իր վարչակազմում առկա են խնդիրներ:
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է նոր հակառուսական պատժամիջոցների հնարավորության մասին ԱՄՆ-ի «ընտրություններին միջամտելու» վերաբերյալ Կոնգրեսի հետաքննության արդյունքներով:
Սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ազատ մամուլը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի ժողովրդավարությունն այնպիսին, ինչպիսին այն կա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի՝ երկխոսություն անելու կոչերից՝ անվանելով Իրանին գլոբալ ահաբեկչության գլխավոր հովանավորը, որը ուժով ապակայունացնում է Մերձավոր Արևելքը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կարծում է, որ այս փուլում անհրաժեշտ է Սիրիայում ապահովել կրակի դադարեցում Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների օգնությամբ: