Երբ այս իշխանությունն ասում է՝ եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի, դա արդեն պատերազմ է․ Լարիսա Ալավերդյան

Կատարվողը նախընտրական գռեհկություն է՝ վարչական պրակտիկայով։ Իշխանության ներսում հռետորաբանությունը փոխվել է, և կարծես թե մեկը մյուսի հետ մրցում է՝ ո՞վ ավելի գռեհիկ կարտահայտվի։ Նրանք անցել են ուղղակի գրոհի, և այդ գրոհն ակնհայտ է։ Ցավալի է, որ մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքում։ Քրիստինե Գրիգորյանից սկսած՝ մենք ունենք այս իրավիճակը։ Հարցնում են, թե այդ ո՞ր մարդու իրավունքներն է պաշտպանում ներկայիս օմբուդսմենը, դարձել է մեկ անձի պաշտպան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Գրագետ խավն ամոթալի ձևով ենթարկվում է այդ գռեհիկ մեթոդներին։ Այս թիմը եկել է երկու նպատակի համար՝ Արցախը հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ։ Բայց զարմանալին ոչ թե տեղի ունեցողն է, այլ ակադեմիական հանրության լռությունը։ Չէ՞ որ նրանք պարտավոր են բարոյական առումով լինել ազնիվ։ Այնպես չէ, որ նրանք մի կտոր չոր հացի համար են աշխատում։ Կրթված ու գրաճանաչ խավը դավաճանում է ժողովրդին։ Բայց այս թիմը դավաճան չէ, իրենք հենց այս դավանանքով են եկել»,- ասաց նախկին օմբուդսմենը:

«Նիկոլի՝ արյունով լեփ-լեցուն հարցերից հետո, թե իբր՝ մենք Արցախում ի՞նչ ենք կառուցել, ինչպե՞ս կարելի է նրա հետևից գնալ։ Հիմա այլևս որևէ մեկը չի կարող խաբվել։ Բայց հիմա ժամանակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի մնալ-չմնալը զրոյական կախվածություն ունի ժողովրդի կարծիքից, այն կախված է միայն դրսի կառավարումից, ամենապղտոր գլոբալիստական կենտրոններից, որոնց դեմքերը մենք տեսանք Երևանում։ Այս թիմն ընտրվել է ոչ թե նրանց կողմից, ովքեր գնացել են քվեարկության, այլ նրանց, ովքեր չեն գնացել»,- նշեց Ալավերդյանը:

Կարդացեք նաև

Հանրային գործչի պնդմամբ՝ ընտրության չգնացողները, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ստում են, նրանք իշխանության ջատագովներն են. «Լռությունը միայն համաձայնության նշան է, ուրիշ տարբերակ չկա։ Չգնացողն ընտրում է այս իշխանություններին։ Մարդու իրավունքները պետք է լինեն արժանապատվության հիմքի վրա։

Իսկ այս իշխանությունը մարդկանց զրոյի տեղ է դրել, որևէ բանից բացարձակապես չի քաշվում, և բարոյական կողմի կամ իրավունքի մասին ավելորդ է խոսելը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ամենամեծ վտանգն այն է, երբ այս թիմը, եթե հստակ տեսնի, որ տանուլ է տալիս, կարող է ընտրությունները չեղարկել և շարունակել իր իշխանավարումը։ Դա ամենահավանական սցենարն է։ Ալիևը ևս կարող է պատերազմ սկսել»:

«Ի՞նչ է, հիմա մենք պատերազմի մեջ չե՞նք։ Խոսում են հիբրիդային միջամտությունների մասին՝ նկատի ունենալով Ռուսաստանը։ Իսկ Ալիևի և Ադրբեջանի քաղաքական վերնախավի գործողությունները հիբրիդային պատերազմի սյուժեներ չե՞ն։ Սա բացահայտ պատերազմ է։ Երբ այս իշխանությունն ասում է՝ եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի, դա արդեն պատերազմ է։ Հայ ժողովրդի դեմ պատերազմում է ոչ թե միայն Ալիևը, այլ հենց այս թիմը։ Նա պատերազմում է, հաղթում և ուզում է նորից հաղթել հայ ժողովրդին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031