ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը հանդես է եկել եվրոգոտու պետությունների ընդհանուր բյուջեի ստեղծման օգտին:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:
Գերմանիան կողջուներ տեխնիկական աշխատանքային շփումների հաստատումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրահանձնաժողովի միջեւ, համապատասխան ազդանշաններն ուղարկվել են ռուսական կողմին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում:
Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որն ուղղված է արվեստի աջակցության կրճատմանը, գրել է The Independent-ը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի կառուցվածքն ու հանգուցային գաղափարները:
Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որը ներառված է Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 49 հազար։
ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո:
Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում:
Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը Հետաքննությունների համապետական բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին առաջարկել է ղեկավարել կազմակերպության գրասենյակը Վաշինգտոնում:
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դեմ է արտահայտվել Համապետական դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնից հեռացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունների շրջանակում «Անմահ գնդի» երթի ընթացքում Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների մոտ. բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
ԱՄՆ-ի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո հաճախ ինքնակենսագրական գրքեր են գրում, որոնք սովորաբար բեսթսելեր են դառնում, սակայն ըստ կանխատեսումների՝ Բիլ Քլինթոնի նոր գեղարվեստական վեպին էլ ավելի խոստումնալից ապագա է սպասվում։
Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով:
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո:
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում մայիսի 4-8-ը կայացել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել է իր պարտականությունների կատարումից:
Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Յոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային ընտրական կոմիտեին, նա ապահովել է ընտրողների ձայների 41,1 տոկոսի (13,4 մլն քաղաքացիների) աջակցությունը:
Փաստաթղթում պարունակվում է 15-ամյա պլան, որի իրականացումը պետք է սկսվի արդեն ընթացիկ տարում: Այն նախատեսում է սովորական ավտոմոբիլներից հրաժարում արդեն 2032 թվականին:
Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ):
2017թ. հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ կստանա 100 բալ, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2018թ․ հունվարի 1-ը: Ամեն անգամ, երբ վարորդը խախտում թուլ կտա, կնվազեն բալերը։
Գերմանիայի իշխանությունները գրանցել են փախստականների տեղակայման կենտրոնների վրա հարձակումների նվազում՝ ի համեմատ նախորդ տարվա:
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ահրամովիչը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բելառուսի տեսակետը:
«Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա:
Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը այդ երկրի խորհրդարանում քննարկման դրված «Էզանը բարձրախոսի միջոցով կատարելու արգելքի» օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունների պատճառով կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն: