Բաժիններ՝

Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե 50 հազար միգրանտներ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 49 հազար։

Ապրիլի վերջին IOM­ն հայտնել էր, որ ընթացիկ տարում ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել արդեն ավելի քան 43 հազար փախստականներ, ընդ որում ավելի քան 1,3 հազար մարդ տարեսկզբից ի վեր զոհվել կամ անհայտ կորել է Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս:

Ինչպես հայտնել է IOM-­ը, ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 41 հազար միգրանտներ ժամանել են Իտալիա, ավելի քան հինգ հազարը՝ Հունաստան եւ գրեթե 2,5 հազարը՝ Իսպանիա: Նրանցից 1309-­ը զոհվել կամ անհետ կորել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս