Բաժիններ՝

Ես պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է ֆրանսիական «Մարսելի» կողմից իր նկատմամբ հնարավոր հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին, ինչպես նաև խոսել եվրոպական ակումբ տեղափոխվելու իր հեռանկարների մասին։

«О, родной футбол!» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում հայ կիսապաշտպանը, արձագանքելով «Մարսելի» հետ կապված խոսակցություններին, նախ կատակել է, ապա հերքել լուրը.

«Մարսելում հայկական մեծ սփյուռք կա (ժպտում է)։ Իրականում ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին»։

Պատասխանելով ակումբից հնարավոր հեռանալու թեմայի արդիականության վերաբերյալ հարցին՝ Սպերցյանը հստակեցրել է իր պայմանագրային կարգավիճակն ու ապագայի հեռանկարները.

«Իրականում ես պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել։ Ինչ վերաբերում է տեղափոխությանը, ապա մտքերս նույնն են։ Ես, իհարկե, ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Եթե լինի լավ առաջարկ, կնստենք ու կբանակցենք»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Մարսելը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031